Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց

Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ միջնորդությունը, հայտնում է Դատախազությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Հոկտեմբերի 17-ին ազգային անվտանգության ծառայությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էր ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել էր դատավորին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։

Մեկնաբանել