Հակառակորդը կրակել է ՀՀ զինուժի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ

Գիշերը հակառակորդը կրակել է Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել