Կներկրվի աշնանացան ցորենի 20 տ սուպերէլիտային վերարտադրության սերմացու

Կառավարության` այսօր կայացած հերթական նիստում gյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տ աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ նման սերմացու Հայաստան է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ սուպերէլիտային սերմացուն օգտագործվելու է սերմնաբուծության զարգացման նպատակով։

Մեկնաբանել