Կառավարությունը 35 միլիարդ դրամ է հատկացնում ՊՆ-ին

Կառավարությունը որոշել է 35 միլիարդ դրամ հատկացնել պաշտպանության նախարարությանը՝ այս տարվա բյուջեով չնախատեսված ծախսերի իրականացման համար։ Հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 20-ի նիստի օրակարգում։

Գումարն ուղղվելու է ՊՆ-ին՝ շենքային պայմանների բարելավման նպատակով։

Մեկնաբանել