ԵՄ-ն 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին ներքին գործերի նախարարության հիմնման համար

Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի կառավարությանը՝ նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության հիմնադրման ու ոստիկանության բարեփոխումների համար։

Աջակցությունը կառավարությանը կտրամադրվի «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հսատատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում, որին կառավարությունը համաձայնություն է տալու հոկտեմբերի 20-ի նիստում։

Տեխնիկական աջակցության ծրագրով աջակցություն կտրվի միգրացիոն ծառայությունների բարելավման համար՝ խթանելու լավ կառավարվող և ապահով շարժունությունը։ Շահառու մարմիններ են լինելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Միգրացիոն ծառայությունը, ոստիկանությունը։

Հայաստանն այս ծրագրի շրջանակում համաֆինանսավորման պարտավորություն չի ունենալու։