Արցախ․ պատերազմն ու չոր եղանակը ստիպում են խնայել ջուրը

Արցախում ջուր խնայելու նպատակով տարբեր տեխնոլոգիաներ են ներդրվում։ Մի կողմից չոր եղանակը, մյուս կողմից էլ՝ 44-օրյա պատերազմի հետևանքները ջրախնայողության հարցը է՛լ ավելի սուր են դարձրել․ պարտության պատճառով Ադրբեջանին է անցել Աղդամի շրջանում գտնվող և կարևոր նշանակություն ունեցող Խաչենի ջրամբարը, որով ոռոգվում էին Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի համայնքները։ Նաև արտեզյան ջրհորերի կեսից ավելին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ բացը լրացվելու համար Ասկերանի շրջանում վերականգնվել է Հիլիսի ջրամբարը, իսկ շատ ավելի խոշոր՝ Պատարայի ջրամբարը կառուցման փուլում է։ Ի՞նչ այլ քայլեր է ձեռնարկում պետությունը ջուրը խնայելու նպատակով։