Իրանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Իրանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հոկտեմբերի 21-ին Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

***

Իրանի կառավարությունը 2021-ի դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։ 2022-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս էր նշանակվել Աբեդին Վարամինը:

Մեկնաբանել