Արմեն Գրիգորյանը բրիտանական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 20-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան և դրա հետևանքները․ «ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել