Սահմանազատում. ինչ են ասում խորհրդային փաստաթղթերն ու քարտեզները

Հոկտեմբերի 12-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը սահմանազատում իրականացրել են 1929-ին՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ փաստաթղթի մասին է խոսքը։ ՍիվիլՆեթը պարզել է, որ սահմանազատումն իրականացվել է 1929-ի փետրվարի 18-ի՝ Անդրկենտգործկոմի նախագահության նիստում ընդունված արձանագրությամբ։ Սահմանազատման գործընթացի իրականացման համար բացի այդ փաստաթղթիցъ խոսվում է նաև 1988-ի մի համաձայնագրի մասին։