Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանը կրկին կրակել է արևելյան սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- նշել է Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ներկայում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել նաև գիշերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից։

Մեկնաբանել