Խուլերի ուսուցումը կիրականացվի հայերեն ժեստերի լեզվով

Կառավարությունը այսօր կայացած հերթական նիստում հավանություն է տվել «Լեզվի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է խուլերի ուսուցումն իրականացնել հայերեն ժեստերի լեզվով, ինչը կապահովի խուլերի մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գործադիրը հավանության է արժանացրել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը, որոնցով նախատեսվում է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի պետական կրթական չափորոշիչներում ներառել ռազմական կրթության ծրագրերը։

Մեկնաբանել