ՊՆ-ն հերքում է ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակելու տեղեկությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական տրանսպորտային միջոցի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից ավելի վաղ հայտարարել էին, թե հոկտեմբերի 20-ի գիշերը Վարդենիսի հատվածում հայկական կողմը կրակել է Ադրբեջան զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ։

Մեկնաբանել