Օլիմպիական խաղերի ժամանակ սերֆինգի մրցումներում բրոնզե մեդալ նվաճած Լեհաստանը ներկայացնող Սոֆիա Նոչետի-Կլեպական որոշել է աճուրդի հանել իր բրոնզե մեդալը՝ ծանր հիվանդ հարևանուհու կյանքը փրկելու համար։ 5-ամյա Ժուժան տառապում է մի հիվանդությամբ, որն ազդում է գրեթե բոլոր ներքին օրգանների վրա և շնչառության խնդիրներ է առաջացնում։
«Ժուժուին գիտեմ մանկուց, նա իմ ամենահավատարիմ երկրպագուն է։ Մինչև խաղերը ես նրան խոստացել էի, որ անպայման մրցանակային տեղ եմ զբաղեցնելու։ Երկար տարիներ հետևում եմ, թե ինչքան ժամանակ երեխան և նրա ծնողներն անցկացնում են հիվանդանոցում։ Հիմա ես հնարավորություն ունեմ օգնելու նրանց», – ասել է Սոֆիան։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը։
Մարզուհին ասել է նաև, որ աճուրդը կկայանա ամենամոտ ապագայում, և կոչ է արել գումար հանգանակել երեխայի բուժման համար։