ԵԱՏՄ-Հայաստան ապրանքաշրջանառությունը 2022-ի հունվար-օգոստոսին աճել է 74 %-ով. Փաշինյան

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ – ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022-ի հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանից արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը` 58 տոկոսով։

Աջակցեք մեզ

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021թ. իրականացված միջոցառումները:

Փաշինյանն իր ելույթում նաև անդրադարձել է էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկաների ձևավորման հարցին․ «Մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում»։

Մեկնաբանել