Դահրավը միավորել է Հադրութցի տեղահանված հարազատներին

Ծնունդով թաղավարդցի Էլադա Ստեփանյանն ամուսնությունից հետո բնակվում էր Հադրութի շրջանի Ազոխ գյուղում: 44-օրյա պատերազմի հետևանքով տարհանվել ու երկու երեխաների հետ բնակություն է հաստատել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում: Ամուսինն արտերկրում է աշխատում, իսկ ինքը տուն-տեղ ու աշխատանք կորցնելուց հետո Դահրավում զրոյից իր բիզնեսն է սկսել. վարսավիրանոց է բացել: Դրան զուգահեռ՝ ձեռքի աշխատանք է սովորեցնում գյուղի դպրոցի աշակերտներին: Էլադայի ընտանիքից բացի տեղահանվել են նաև ծնողների ու քրոջ ընտանիքները: «Կորցրինք մեր տներն ու տարհանվեցինք, բայց էս պամտության մեջ մի լավ բան կա, որ բոլորս միասին ենք հիմա»,- ասում է Էլադան:

Այս վիդեո պատմությունն արտադրել է «Վիզուալ ինովացիոն ստուդիա» ՀԿ-ն, հեղինակներ՝ Սիրանուշ Ադամյան, Հասմիկ Խաչատրյան:

Մեկնաբանել