Արայիկ Հարությունյանը պատմեց, թե ինչ են ասել Երևանում։
Պաշտպանության բանակը լինելու է։
Ռուբեն Վարդանյանը համաձայնեց ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Հանրային խորհուրդը ձևավորվեց։
Արայիկ Հարությունյանը պատմեց, թե ինչ են ասել Երևանում։
Պաշտպանության բանակը լինելու է։
Ռուբեն Վարդանյանը համաձայնեց ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Հանրային խորհուրդը ձևավորվեց։
Իրանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Իրան-Ադրբեջան և Իրան-Հայաստան սահմաններ Ադրբեջանական APA պետական գործակալությունը նշել է, թե Իրանը «հատել է բոլոր կարմիր գծերը» Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին այցելեց Հայաստան Credits: Ruptly
ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր հերթական հաղորդմանն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվան և դրա հարուցած մարդասիրական հետևանքներին; Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերսկսման վերաբերյալ Հայաստանի կառավարության գործարքին և որոշ անձնական խորհուրդներ է տալիս Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։
Մարտի 23-ին և 24-ին ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ տուժողներ չեն եղել: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար: ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային […]
Ռուսաստանը քննադատում է Հայաստանին, անգամ հեգնում, սակայն Ուկրաինային աջակցություն ցույց տվող Ադրբեջանին որևէ բան չի ասում: Այս տեսակետն է հայտնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը դանդաղ, բայց դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ինչը հնարավորություն պետք է տա զարգացնել ռազմական բնույթի հարաբերություններ Արևմուտքի հետ:
Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը մարտի 24-ին ճանաչվեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող։ Նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը։ Այս գործընթացից հետո կառավարությունը կարող է դիմել հաջորդ քայլին, այն է՝ կանոնադրությունը վավերացման համար ուղարկել Ազգային ժողով։ Հայաստանի կառավարությունը Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը մեկնարկեց 2022-ի վերջին։ Գործադիրը դիմեց ՍԴ՝ պարզելու, թե արդյոք ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված փատաթուղթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Ըստ կառավարության՝ վավերացումից հետո Հայաստանը հնարավորություն կունենա դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային իրավական քննության առարկա դարձնելու համար։ Այս փաստաթուղթը ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել 2004-ին։ Մասնավորապես ՍԴ-ն գտել էր, […]
Ստեփանակերտի՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շրջափակման օրերին էլ շարունակում է գործել։ Չնայած շրջափակման պատճառով զրկված են արտասահմանյան երկրներում հյուրախաղերով ներկայանալու հնարավորությունից, բայց պատրաստվում են Արցախի իրենց հանդիսատեսին ներկայանալ նոր բեմադրությամբ։ Երեք ամիս է, ինչ սկսել են «Բակում կատաղի շուն կա» կատակերգության ներկայացման փորձերը։ Բեմադրող ռեժիսորը թատրոնի դերասան, Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանն է, որը 59 տարի աշխատում է թատրոնում։ Առաջնախաղը կկայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ստեփանակերտի Մշակույթի ու երիտասարդության պալատի փոքր դահլիճում:
Ուկրաինայում պատերազմ սանձազերծելով՝ Ռուսական կայսրությունը հերթական փլուզման եզրին է հայտնվել: Այս մասին ասում է իրավապաշտպան, ԽՍՀՄ տարիներին այլախոհ Վարդան Հարությունյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ եթե անգամ Ռուսաստանի փլուզման մեկ տոկոս հավանականություն կա, Հայաստանը պետք է այլընտրանքներ որոնի` իր շահերը համադրելով այլ գերտերությունների շահերի հետ: