Հալեպում շարունակվում են մարտերն ու ռմբակոծությունները

Հալեպում շարունակվում են զինյալ ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև մարտերը, հաղորդում են ընդդիմադիր լրատվամիջոցները:

Այսօր կառավարական ուժերը օդուժի և ծանր հրետանու օգնությամբ ուժեղ ռմբակոծության են ենթարկել Հալեպի արևելյան և հարավարևելյան շրջաննները` Կադի Ասկար, Մյասսար, Շաար, Բուսթան ալ Կասր, Ֆարդոս, Արկուբ:

Ռմբակոծվել է նաև Հալեպի պետական համալսարանի գիտության և ճարտարագիտության ֆակուլտետի շենքը:

Երեկ Հալեպի հյուսիսային շրջանները և Թուրքիայի սահմանամերձ Ազազ քաղաքը ենթարկվել են ծանր ռմբակոծությունների, որի հետևանքով տասնյակ տներ հիմնահատակ քանդվել են: Մի քանի տասնյակ մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ: Վիրավորները փոխադրվել են Թուրքիա: Հատկանշական է, որ Ազազը ընդդիմադիր զինյալների կարևոր հենակետերից մեկն է:

Նշենք, որ այս առթիվ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:

Մեկնաբանել