Ռուսաստանում հոկտեմբերի վերջին հնարավոր է՝ կայանա Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում․ «Վեդոմոստի»

Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Վլադիմիր Պուտին Լուսանկարը՝ արխիվային

Մոսկվայում առաջիկայում հնարավոր է՝ կայանան Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի եռակողմ բանակցությունները․ հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։

Վերջինիս հաղորդմամբ՝ աշխատանքը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում «Պուտինի հաշտեցնող ելույթից հետո»։ Թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ բանակցությունները կարող են անցկացվել հոկտեմբերի վերջին օրերին, որպես անցկացման հնարավոր վայր են դիտարկվում Մոսկվան ու Սոչին։

«Ամենայն հավանականությամբ, կընտրվի Սոչին»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Փաշինյան-Ալիև երկու հանդիպում է տեղի ունեցել Պրահայում հոկտեմբերի 6-7-ին՝ Թուրքիայի և Ֆրանսիայի առաջնորդների միջնորդությամբ։

Մեկնաբանել