Անգլիայի հավաքականի դարպասապահը թարմացրեց 124 տարի առաջ սահմանված ռեկորդը

«Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեք Բաթլենդը դարձել է ամենաերիտասարդ դարպասապահը, ով խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի հավաքականի կազմում: Իտալիայի հետ ընկերական հանդիպման (2:1) ժամանակ Բաթլենդը եղել է 19 տարեկան 158 օրական: Նա 64 օրով գերազանցել է Բիլի Մունի ռեկորդը, որը սահմանվել էր հեռավոր 1888թ.-ին:

«Այս ձեռքբերման մասին ինձ պատմել են մի քանի հոգի: Սա բոնուս է, որն իմ նորամուտը դարձրեց էլ ավելի հիշվող: Իհարկե, երազում էի խաղալ Անգլիայի հավաքականի կազմում, սակայն չէի կարծում, որ դա տեղի կունենա այսքան շուտ», – Բաթլենդի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Մեկնաբանել