ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն այցելել է Գեղարքունիքի մարզ

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս ու Սոթք բնակավայրեր, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ Կամերոնը հանդիպել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Այցի ընթացքում Պետքարտուղարության պաշտոնյան ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։