Աշխարհը փոխվում է, մենք պետք է պաշտպանենք պետականությունը. Վլադիմիր Վարդանյան

Աշխարհն արագ փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, և Հայաստանի պետականությունը պետք է պաշտպանել: Այդ մասին ասում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Ըստ այդմ, նա բնական է համարում արդարադատության նախարարության ներկայացրած նոր օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններ կատարելու համար սահմանել տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում։

Մեկնաբանել