Բաքվում ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը, մինչև 100 հոգու բերման ենթարկել

Իսմի Աղաև, OC Media

Բաքվում ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության՝ կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ցույցից մինչև 100 մարդ բերման է ենթարկվել։

Բողոքի ցույցը, որին, ըստ երևույթին, մասնակցել են տասնյակ ցուցարարներ, տևել է մեկ ժամ, նախքան ոստիկաններն այն կցրեիեն։ Նրանց պահանջներից էին հավաքների ազատության իրավունքը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ադրբեջանի ցամաքային սահմանների վերաբացումը, ազատ ընտրությունները և երկրում «ընտանեկան իշխանության» վերացումը։

Ոստիկանությունը շրջափակել է կառավարության շենքը և հսկողության տակ վերցրել այն։ Ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտնել է, որ իր մոտ 100 անդամ բերման է ենթարկվել շենքին մոտենալիս։

Անվտանգության աշխատակիցների խիտ ներկայության պայմաններում որոշ կուսակցականներ հերթով են եկել դեպքի վայր և ավելի ուշ բաժանվեցլ չորսից վեց հոգանոց ցուցարարների խմբերի:

Չնայած ոստիկանության հետապնդումներին և բողոքի ցույցի ժամանակ իրականացված ձերբակալություններին՝ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ ցույցը «հաջող էր»:

«Թեև կուսակցության մինչև 100 ակտիվիստ բերման է ենթարկվել իրենց տներից, իսկ բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվել՝ ճանապարհներին՝ մինչ ակցիայի վայր հասնելը, հարյուրավոր կուսակցականներ և այլ ցուցարարներ ակտիվ գնացել են ցույցի վայր»,- Ֆեյսբուքում գրել է Քերիմլին։

Մեկնաբանել