Գիշերը հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Գիշերը հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում է պաշտպանության նապարարությունը։

«Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից նշում են, որ ժամը 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: