ԵԱՀԿ առաքելության պատվիրակությունն այցելել է Ջերմուկ
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Ջերմուկ, հայտնում է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։ Նրա խոսքով՝ պատվիրակությանը ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, ինչպես նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո։ «Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ»,- տեղեկացնում է Արսենյանը։ Ավելի վաղ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել էր Գորիս, հանդիպել համայնքի ղեկավարին։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed