ԵԱՀԿ առաքելության պատվիրակությունն այցելել է Ջերմուկ

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Ջերմուկ, հայտնում է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։

Նրա խոսքով՝ պատվիրակությանը ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, ինչպես նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո։

«Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ»,- տեղեկացնում է Արսենյանը։

Ավելի վաղ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել էր Գորիս, հանդիպել համայնքի ղեկավարին։

Մեկնաբանել