Կյանքը՝ երկու տեղահանությունից հետո

Հրանտ և Սեդա Բաբայանները երկու անգամ են տեղահանվել, երկու դեպքում էլ բնակություն են հաստատել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի միևնույն տանը: Առաջին տեղահանությունը հայրենի Այգեստանից էր 1992 թվականին: Հանուն երեք երեխաների ուժ գտան, նոր կյանք սկսեցին Ներքին Հոռաթաղում: Մոտ քսան տարի անց որպես Այգեստանից տեղահանվածներ նորակառույց տուն ստացան Նոր Այգեստանում: 2020 թվականին պատմությունը կրկնվեց: Նորից ստիպված կողպեցին իրենց տան դուռն ու տեղափոխվեցին Ներքին Հոռաթաղ:

Այս վիդեո պատմությունն արտադրել է «Վիզուալ ինովացիոն ստուդիա» ՀԿ-ն, հեղինակ` Մարտա Հարությունյան:

Մեկնաբանել