Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհդրի գրասենյակից։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը: