Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

RT հեռուստաալիքի և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է։

«ՀՀ ներկայիս ղեկավարն արգելել է երկար տարիներ Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Ի դեպ, իմը նույնպես»,- Թվիթերի իր էջում գրել է Սիմոնյանը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու տեղեկությունը։

Ավելի վաղ արգելվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան: Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին հրապարակային հայտարարությունները վնասում են երկու պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Մեկնաբանել