Արթուր Աբրահամ. Պարտավոր եմ հաղթել Ռոբերտ Շտիգլիցին

Օգոստոսի 25-ին Գերմանիայի մայրաքղաք Բեռլինի O2 մարզահամալիրում կայանալիք Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից չեմպիոնական մենամարտից առաջ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պատասխանել է Boxingscene-ի լրագրողի հարցերին:

երջին մարտում մրցավարներիորոշմամբ հաղթեցիք ՊյոտրՎիլշևսկուն, ի՞նչ դասեր քաղեցիք այդ մարտից:

-Հասկացա, որ պետք է ավելի հաճախ հարվածեմ մրցակցիս, որ նա վերականգնվելու ժամանակ չունենա: Բացի այդ, պետք է ավելի լավ աշխատեմ ոտքերով և ձախ ձեռքս շատ օգտագործեմ:

Ձեր առաջիկա մրցակիցը WBO տարբերակով աշխարհի չեմպիոնՌոբերտ Շտիգլիցն է: Որո՞նք են նրա ուժեղ կողմերը:

-Ռոբերտը կայացած բռնցքամարտիկ է: Նա երկու ձեռքով էլ լավ հարվածների է տիրապետում և միշտ շատ արագ է շարժվում ռինգում: Գիտեմ, որ պետք է շատ զգոն լինեմ նրա հետ մենամարտելու ժամանակ:

Մամուլում անընդհատ խոսվում է, որ այս մարտը ճակատագրականէ Ձեր համար, որ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով եք ռինգ դուրսգալու: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս եք դիմանալու այդ ճնշմանը:

-Անկասկած, այս մարտը որոշիչ է ինձ համար: Ես պարտավոր եմ հաղթել, այլ տարբերակ չի կարող լինել: Իսկապես, շատ մեծ ճնշում կա ինձ վրա, բայց փորձս կօգնի հաղթահարել այն:

-Ձեր ապագայից կխոսե՞ք, ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկա տարիներին:

-Առաջին հերթին ցանկանում եմ հաղթել օգոստոսի 25-ի չեմպիոնական մարտը, որից հետո մի քանի անգամ պաշտպանել տիտղոսս: Երբ կդառնամ 35 տարեկան, այն ժամանակ կմտածեմ կարիերաս ավարտելու մասին:

-Ձեր կանխատեսումը. Ի՞նչպես կավարտվի Շտիգլիցի հետ մենամարտը:

Պատրաստվում եմ վստահ հաղթանակ տանել: Դա անհրաժեշտ է թե՛ ինձ, թե՛ երկրպագուներիս: Բռնցքամարտում կանխատեսումներ անելը բարդ է, բայց ես ու մարզիչս ամեն ինչ արել ենք, որ այդ մարտի հաղթողը ես լինեմ:

Մեկնաբանել