Հայաստանցիներն ամենակառումպացված համարում են լրատվամիջոցներին ու դատարաններին․ հարցում

«Հան­րա­յին ըն­կա­լում­նե­րում ա­ռա­վել կո­ռում­պաց­ված կա­ռույց­ներն են ԶԼՄ-ե­րը, դա­տա­վոր­նե­րը և դա­տա­րան­նե­րը, կու­սակ­ցութ­յուն­նե­րը կամ դա­շինք­նե­րը, իսկ ծա­ռա­յութ­յուն­նե­րից կամ ո­լորտ­նե­րից որ­պես ա­ռա­վել կո­ռում­պաց­ված են ըն­կալ­վում ա­ռող­ջա­պա­հութ­յու­նը, ընտ­րա­կան գործըն­թաց­նե­րը և լ­րատ­վա­մի­ջոց­նե­րը»։ Սրա մասին են վկայում Հե­տա­զո­տա­կան ռե­սուրս­նե­րի կովկաս­յան կենտ­րոն – ­Հա­յաս­տա­նի (ՀՌԿԿ-­Հա­յաս­տանի)՝ Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի մասին իրականացրած ուսումնասիրությունը։

Հե­տա­զո­տութ­յունն ի­րա­կա­նաց­վել է 2021-ի հոկ­տեմ­բեր-նո­յեմբեր ա­միս­նե­րին հան­րա­պե­տութ­յան ողջ տա­րած­քում դեմ առ դեմ հարցման մի­ջո­ցով, ո­րին մաս­նակ­ցել է 1520 հարց­վող։

Բնակ­չութ­յան մեծ մա­սը կարծում է, որ Հա­յաս­տա­նում կո­ռուպցիան հնա­րա­վոր չէ նվա­զեց­նել կամ հնա­րա­վոր է նվա­զեց­նել միայն մասամբ։ Կո­ռուպ­ցիա­յի տա­րած­մա­նը նպաստող ա­ռա­վել հա­ճախ նշվող գոր­ծոն­ներ են հան­րութ­յան կող­մից օ­րենքնե­րին չհետ­ևե­լը, օ­րենք­նե­րի ան­կա­տա­րութ­յու­նը և տն­տե­սա­կան ծանր վի­ճա­կը կամ աղ­քա­տութ­յու­նը, իսկ կո­ռուպ­ցիոն գոր­ծե­լա­կեր­պի հիմ­նական շար­ժա­ռիթ­ներ՝ խնդի­րն օ­րի­նա­կան տար­բե­րա­կով լու­ծե­լու անհ­նարի­նութ­յու­նը, օ­րեն­քով սահ­ման­ված ա­վե­լի խո­շոր վճա­րում­նե­րից խու­սափե­լը և պատ­ժից կամ տու­գան­քից խու­սա­փե­լը։

Տար­բեր ան­ձանց կամ հաս­տա­տութ­յուն­նե­րի կո­ռուպ­ցիոն վար­քագ­ծի ըն­կա­լում­նե­րը դիտար­կե­լիս և 2019-ի ­արդ­յունք­նե­րի հետ հա­մե­մա­տե­լիս նկա­տե­լի է, որ պատ­կե­րը, ընդ­հանուր առ­մամբ, վատ­թա­րա­ցել է։

Կոռումպացվածության վերաբերյալ հանրային ընկալումն ըստ անձանց և հաստատությունների

Համաձայն հարցման արդյունքների՝ ամենակոռումպացված երեք մարմիններն են ԶԼՄ-ները, դատարանները, կուսակցություններ/դաշինքները։

ԶԼՄ-ներին մեծապես կոռումպացված կամ որոշ չափով կոռումպացված համարում է հարցվածների 69,5%-ը, դատարաններին՝ 66,6%-ը, կուսակցություններին և դաշինքներին 64,6%-ը։

Կո­ռում­պաց­վա­ծութ­յան ա­մե­նա­ցածր վար­կա­նիշն ու­նի Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտպա­նը [հարցումն իրականացնելու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը եղել է Արման Թաթոյանը – խմբ․]։ Հարց­ված­նե­րի գրե­թե 52%-ը կար­ծում է, որ պաշտպանը կո­ռում­պաց­ված չէ։ 2019-ի արդ­յունք­նե­րի համեմատ տարբեր անձանց կամ հաստատությունների նկատմամբ վստահությունը էականորեն նվազել է։ Համաձայն Կովկասյան բարոմետրի ցուցանիշների՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի նկատ­մամբ վստա­հութ­յու­նը նվա­զել է՝ 2019-ի 30%-ից դառ­նա­լով 16%՝ 2020-ին, վար­չա­պետի նկատ­մամբ վստա­հութ­յու­նը 71%-ից դար­ձել է 14%, նա­խա­գա­հի նկատ­մամբ վստա­հությու­նը՝ 78%-ից 31%, դա­տա­րան­նե­րի նկատ­մամբ՝ 22%-ից 17%, ոս­տի­կա­նութ­յան նկատ­մամբ՝ 51%-ից 22%, իսկ ԶԼՄ-նե­րը դար­ձել են ա­մե­նա­քիչ վստա­հե­լի ինս­տի­տու­տը (29%-ից 3%)։

Կոռումպացվածության վերաբերյալ հանրային ընկալումն ըստ կոռուպցիոն դրսևորումների տարածվածության

Հարցվածների կարծիքով ՀՀ-ում կոռուպցիայի ամենատարածված դրսևորումներն են հովանավորչությունը, բիզնեսի և պետական պաշտոնի համատեղումը, կաշառակերությունը։ Հովանավորչությունը տարածված երևույթ է համարում հարցվածների 82,1 %-ը, բիզնեսի և պետական պաշտոնների համատեղումը՝ 76,8%-ը, կաշառակերությունը՝ 74,6%-ը։

Կոռումպացվածության վերաբերյալ հանրային ընկալումն ըստ նպաստող գործոնների

Հարցվածները ՀՀ-ում կոռուպցիայի տարածման երեք գլխավոր գործոններն են համարում հանրության կողմից օրենքներին չհետևելը (15,77%-ը), օրենքների անկատարությունը (15,43%-ը ) և տնտեսական ծանր վիճակը (13,74%-ը)։

Հար­ցին, թե ո­րը կլի­նի կա­շառք տվո­ղի կո­ռուպ­ցիոն գոր­ծե­լա­կեր­պի հիմ­նա­կան շար­ժա­ռի­թը, հարց­ված­նե­րի 45%-ից ա­վե­լին նշել է, որ խնդի­րը լու­ծե­լու այլ՝ օ­րինա­կան, տար­բե­րակ չկա, կամ նման գոր­ծե­լա­կեր­պի շար­ժա­ռի­թը կա­րող է լի­նել խու­սա­փելն օ­րեն­քով սահ­ման­ված ա­վե­լի խո­շոր վճա­րում­նե­րից (մոտ 43%), ինչ­պես նա և խու­սա­փե­լը պատ­ժից/տու­գան­քից/ այլ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից (34,3%)։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ու անկեղծությունն ըստ հանրային ընկալման

Կոռուպցիայի դեմ Կա­ռա­վա­րութ­յան պայ­քա­րը գնա­հա­տե­լու հար­ցում հարց­ված­նե­րը, ընդ­հա­նուր առ­մամբ, բա­ժան­վում են եր­կու խմբի՝ 50,9%-ն ­այն արդ­յու­նա­վետ է հա­մա­րում, 45,8%-ը՝­ ա­նարդ­յու­նա­վետ։ Ա­նարդ­յու­նա­վետ գնա­հա­տած­նե­րի 41,1%-ը հա­մա­րում է, որ Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս կա­ռավա­րութ­յունն ան­կեղծ չէ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի հար­ցում։

Կոռուպցիայի ազդեցությունը

Կոռուպցիայի ազդեցությունն իր և իր շրջապատի վրա զգում է հարցվածների 37,2%-ը։ Հարցվածների 3%-ը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիա գոյություն չունի։

Ընդհանուր առմամբ՝ ­2018-ի հե­ղա­փո­խութ­յու­նից մոտ չորս տա­րի անց քա­ղա­քա­ցի­նե­րի մոտ 63%-ը համարում է, որ կո­ռուպ­ցիան հնա­րա­վոր չէ նվա­զեց­նել կամ հնա­րա­վոր է նվա­զեց­նել միայն մա­սամբ։

Քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից կո­ռուպ­ցիոն դեպ­քե­րի մա­սին չհայտ­նե­լու հիմ­նա­կան պատ­ճառ է հա­սա­րա­կութ­յան քննա­դա­տութ­յանն ար­ժա­նա­նա­լու վախը։ Քա­ղա­քա­ցի­նե­րի մեկ եր­րոր­դից ա­վե­լին նշել է վա­խը, որ կպատժ­վեն՝ կկորց­նեն ի­րենց աշ­խա­տան­քը, վտանգ­ի կենթարկվեն։ Միևնույն ժա­մա­նակ, որ­պես կո­ռուպ­ցիա­յի մեջ ներ­քաշ­վե­լուց հրա­ժար­վե­լու հիմ­նա­կան պատճառ քա­ղա­քա­ցի­նե­րը ա­ռա­վել հա­ճախ նշել են նաև «պատժ­վե­լու բարձր ռիս­կը»։ Քա­ղա­քա­ցի­նե­րի միայն 19%-ն ­է նշել, որ կո­ռուպ­ցիա­յից պետք է հրա­ժար­վել, քա­նի որ դա հան­ցա­գոր­ծութ­յուն է։

Ըստ հան­րա­յին ըն­կա­լում­նե­րի, կո­ռում­պաց­ված լի­նե­լու վար­կա­նի­շի տե­սանկ­յու­նից վատթա­րա­ցել են ԶԼՄ-նե­րի և Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դիրքերը, բա­րե­լավ­վել է Մար­դու ի­րավունք­նե­րի պաշտ­պա­նի դիր­քը։

Մեկնաբանել