Ես ցանկանում եմ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ։ Այդ մասին նա հայտարարեց հոկտեմբերի 26-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Գործադիրի ղեկավարը, սակայն, հույս հայտնեց, որ մինչև այդ պայմանագրի ստորագրումը ավարտված կլինեն սահմանազատման աշխատանքները. «Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի ունենա 1991-ի սահմանների հիման վրա, այն կարող է լինել իրատեսական»,- նշեց Փաշինյանը։