Փաշինյանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչ տարեվերջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչ տարեվերջ։ Այդ մասին խորհրդարանում ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ կառավարությունն ամեն ջանք կգործադրի, որ դա լինի իրատեսական։

«Մենք հույս ունենք ու կարևոր նրբություն է, որ մինչ պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները ու եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավովածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական։ Այդ սահմանները հայտնի են», -նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն պիտի սկսվի Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ու տեսանելի մեխանիզմներ պիտի լինեն։

Մեկնաբանել