Միրզոյանը Հռոմի Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 26-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ընդգծել է հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը։

«ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել