Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորված 201 զինծառայող ավարտել է բուժումը

Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր»,- տեղեկացնում է Թորոսյանը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է, վիրավորվել էր 293 զինծառայող։