Հայաստանը 20 միլիարդ անտոկոս վարկ կտա Արցախին

Հայաստանը 20 միլիարդ դրամի անտոկոս վարկ է տրամադրելու Արցախի Հանրապետությանը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում։

Գումարը կտրամադրվի Արցախի կառավարությանը՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։

***

2022-ի պետական բյուջեով նախատեսված է, որ Հայաստանը 144 մլրդ դրամ միջպետական վարկ կհատկացնի Արցախին: 2020-ին վարկի չափը 64 մլրդ դրամ էր, իսկ 2021-ի բյուջեով նախատեսված է եղել Արցախին հատկացնել 64 մլրդ դրամի չափով վարկ, բայց անհրաժեշտությունից ելնելով, ևս 64 մլրդ դրամով վարկի ծավալն ավելացվել էր: