Ուկրաինական ճգնաժամից հետո վրա է հասնելու ռեցեսիան, պետք է պատրաստ լինել. Բագրատ Ասատրյան

Դրամի կտրուկ արժևորման պայմաններում Հայաստանի կառավարությունը պետք է խրախուսի տեխնոլոգիաների նորմուծումը տնտեսության արդիականացման նպատակով և մաքրի արտաքին պարտքի թանկ պոչերը: Այսպիսի տեսակետ է հայտնում Հայաստանի Կենտրոնական բանկի 1994-1998 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն այժմ իր ներուժը, հատկապես արտահանման հզորություններն ուժեղացնող գործողություններ պետք է անի, որպեսզի պատրաստ լինի ուկրաինական ճգնաժամից հետո սպասվող ռեցեսիոն միտումներին, երբ երկրից մեկնեն ՌԴ քաղաքացիները և նվազեն այժմ ահռելի մեծ ծավալների հասած մասնավոր փոխանցումները: