ԵՄ դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման

ԵՄ դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման, հայտնում է Եվրամիության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի եվրոպական արտաքին գործողության ծառայությունը։ «Հայաստանում ԵՄ դիտորդները ուղևորվել են իրենց առաջին պարեկությունն իրականացնելու։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ մոնիտորինգային խումբը կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ վստահություն ձևավորելու և սահմանային հարցերով հանձնաժողովներին աջակցելու համար»,- տեղեկացնում են ծառայությունից։ Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։ Պաշտոնական մամուլի … Continue reading ԵՄ դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման