ՀՀ տարածքով ուղին վերահսկելու են ՌԴ սահմանապահները, որքանո՞վ է դա ոտնահարում ինքնիշխանությունը․ Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի փոխվարչապետ, տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով հանձնաժողովի ադրբեջանցի համանախագահ Շահին Մուստաֆաևը, անդրադառնալով Ադրբեջան-Նախիջևան կապի հարցին, նկատել է, որ ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային ուղին վերահսկելու են ՌԴ սահմանապահները․ «Որքանո՞վ է դա ոտնահարում (Հայաստանի – խմբ․) ինքնիշխանությունը՝ հարց է Հայաստանի կառավարությանը»,- ասել է նա։

Ըստ Մուստաֆաևի՝ տրանսպորտային միջանցքը և արտատարածքային ճանապարհը տարբեր տերմիններ են։ Նրա խոսքով՝ տրանսպորտային միջանցքը տրանսպորտային երթուղի է, որն անցնում է մի քանի երկրների տարածքով, որոնք վարում են համաձայնեցված տրանսպորտային, մաքսային և այլ քաղաքականություն, որպեսզի նվազեցնեն փոխադրումների տարանցման ծախսերն ու ժամանակը:

«Ինչ վերաբերում է ինքնիշխանության ոտնահարմանը, ապա հիշեցնում եմ, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի՝ Հայաստանի տարածքում տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Թե որքանով է այդ փաստը ոտնահարում ինքնիշխանությունը, հարց է Հայաստանի կառավարությանը»,- նշել է Մուստաֆաևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Մեկնաբանել