Հոկտեմբերի 27-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Պատվիրակության ղեկավարն է եղել Ֆրանսիայի ԶՈւ միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն, նրան ուղեկցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Հանդիպմանն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը: Քննարկվել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:
«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։