Ադրբեջանը տասը հայ զինծառայողների մարմիններ է հանձնել հայկական կողմին

Ադրբեջանը 10 հայ զինծառայողների մարմիններ է հանձնել հայկական կողմին: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, հայտարարեց, որ «պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս»։

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, Թվիթերի իր միկրոբլոգում Փաշինյանը գրեց, որ «սկսած սեպտեմբերի 14-ից՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար»