- Իլհամ Ալիևն այցելեց Վրաստան
- Ալիևի այցի մասին Վրաստանի նախագահը տեղյակ չէր
- Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ
-
Մեկնելու ենք Գրանադա և մանրամասն ներկայացնելու ենք մեր դիրքորոշումները․ Փաշինյան
Հայաստանը տրամադրված էր Գրանադայում Ադրբեջանի հետ ստորագրել շրջադարձային նշանակության փաստաթուղթ, բայց այն չի ստորագրվի, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մեկնել Իսպանիա։ Հոկտեմբերի 4-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այնուամենայնիվ, մեր պատվիրակությունը մեկնելու է Գրանադա, այնտեղ դետալացված մեր դիրքորոշումները կներկայացնենք։ Ցավում եմ, որ հանդիպումը տեղի չունեցավ։ Այն հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հույս ունեմ՝ հարմար պահի կստորագրվի»,- ասաց Փաշինյանը։ Վերջինիս նշեց՝ չի կարծում, թե այն փաստաթուղթը, որ պետք է ստորագրվեր, հակասում է ու հակառակ է Ադրբեջանի շահերին ու լիարժեք համապատասխանում է ՀՀ շահերին։ «Այն համապատասխանում է տարածաշրջանի կայունության ու խաղաղության շահերին։ Կան ուժեր, որ տեսնում […]
-
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։ «Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
-
Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից․ Զախարովան՝ Նախիջևանն Ադրբեջանին
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Խոսնակն այս համատեքստում կարևորել է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի նախագիծը։ «Դիտարկվում է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միավորող ճանապարհային երթուղու վերականգնման նախագիծը։ Մեր կարծիքով այս նախագծի իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջ գնալու մեծ ներուժ ունի։ Եվ իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամությունից»,- հայտնել է Զախարովան։
-
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ: Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Թեհրան կատարած այցի ընթացքում տարածաշրջանային հարցերը Արմեն Գրիգորյանը քննարկել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ:
-
Նրանք ՀՀ քաղաքացիներ են․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և Ռուբեն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը։ «Նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է նա։ Հարցին, թե Մոսկվան նրանց ազատելու համար ինչ-որ բան անում է, Զախարովան նշել է, որ այդ հարցը պիտի ուղղվի Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ «Նշված քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Մեզ ոչ ոք չի դիմել։ Մենք չունենք պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ»,- նշել է նա։
-
Այդ հանդիպման մեջ գաղտնի ոչինչ չկար․ Զախարովան՝ Ստամբուլի գաղտնի հանդիպման
Վաշինգտոնը և Բրյուսելը իրենք են նախաձեռնել հանդիպումը և խնդրել ռուսական կողմի մասնակցությունը․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի ասուլիսին մեկնաբանել է Politico-ի հոդվածն այն մասին, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի հանդիպում են ունեցել Թուրքիայում՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը։ «Մեզ դիմել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, խնդրել են անցկացնել հանդիպումը։ Ես կասեի շփումներ հաստատել։ Հանդիպման նպատակը հետևյալն էր՝ փոխանակվել իրավիճակի մասին տեսակետներով»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ եթե պատմությունը արևմտյան մեդիայում սադրող բնույթ ստանա, ապա Արևմուտքի նպատակը հերթական սադրանքն էր։ Այդ հանդիպման մեջ գաղտնի ոչինչ […]
-
Սարգիս Գալստյանը՝ Արցախում Ադրբեջանի ներկայացուցի՞չ․ ազգականը չի հաստատում
Հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը իր Ֆեյբուքի էջով հայտնեց, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Սարգիս Գալստյանի ազգական Դավիթ Գալստյանը, որը Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավարն է, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ ամենը սուտ է։ ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով, Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ թուրքագետ է, տիրապետում է թուրքերենի։ Մինչ վերջերս եղել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Սարգիս Գալստյանը երկար տարիներ նաև համակարգել է Ստեփանակերտի «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնի աշծատանքները՝ հիմնադրված Քարոլայն և Ջորջ Նաջարյանների կողմից: Հայկ Ղազարյան