Պապիկյանը Ֆրանսիայի զինուժի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցը

Հոկտեմբերի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում է միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Մինչ Պապիկյանի հետ հանդիպելը, ֆրանսիական պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Մեկնաբանել