Երևանից Ներքին Հոռաթաղ՝ շեն պահելու հայրական օջախը

Սլավա Միքայելյանը ամեն տարի հունիսին Երևանից Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող հայրենի Ներքին Հոռաթաղ գյուղ է գալիս՝ մշակելու, խնամելու իր հայրական տան այգին։ Գյուղում մնում է մինչև նոյեմբեր. այգուց քաղած խաղողից տան պայմաններում պատրաստում է օղի ու գինի։ Նախկինում Սլավան ըմբշամարտով է զբաղվել։ 1971թ․ դարձել է Հայաստանի չեմպիոն, ունի ՀՀ վաստակավոր մարզչի կոչում։