Փաշինյանն արձագանքեց Պուտինին, բայց վտանգավոր բան ասաց. Գեղամ Մանուկյան

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս հրապարակված վաշինգտոնյան առաջարկներն անընդունելի են, քանի որ Արցախն այնտեղ դիտարկվում է որպես Ադրբեջանի ներքին հարց: Այդ մասին ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով, հայ-ադրբեջանական ցանկացած պայմանագրի նախագիծ, որում անտեսված կլինի Արցախի շահը, պետք է պատռել: Թեև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների մանրամասներին նա ծանոթ չէ, սակայն Մոսկվայի մոտեցումներում ընդունելի է համարում այն, որ առաջարկվում է Արցախի կարգավիճակի հարցը հետաձգել:

Մեկնաբանել