Կրեմլը հաստատել է հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի եռակողմ բանակցություններից Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։

Մեկնաբանել