ՀԱՊԿ ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիստում քննարկվել են Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: «Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021-ի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ … Continue reading ՀԱՊԿ ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական