Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ համապետական հանրահավաք, որին նախորդեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ արձանագրելով, որ «Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Հայտարարությամբ ԱԺ-ն դիմեց Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Ըստ Արցախի Ազգային ժողովի հաղորդագրության՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էր շուրջ 40 000 մարդ։
Ստեփանակերտ․ տասնյակ հազարավոր արցախցիներ՝ հանուն ինքնորոշման և հայկական Արցախի
Article Published:
30 Հոկտեմբեր, 2022 09:10
Comments Off on Ստեփանակերտ․ տասնյակ հազարավոր արցախցիներ՝ հանուն ինքնորոշման և հայկական Արցախի
Post navigation
Posted in: