«Քաղաքացիական պայմանագիրը» նոր վարչություն և նախագահ ունի

Հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» վեցերորդ համաժողովը, որի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմ․

1. Նիկոլ Փաշինյան,

2. Սուրեն Պապիկյան,

3. Ռուբեն Ռուբինյան,

4. Տիգրան Ավինյան,

5. Սասուն Միքայելյան,

6. Արայիկ Հարությունյան,

7. Գևորգ Պապոյան,

8. Արփինե Դավոյան,

9. Գնել Սանոսյան,

10. Վահագն Ալեքսանյան,

11. Ալեն Սիմոնյան,

12. Վաղարշակ Հակոբյան,

13. Համբարձում Մաթևոսյան,

14. Հայկ Կոնջորյան,

15. Ռոմանոս Պետրոսյան։

Նորընտիր վարչության նախագահ է ընտրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագրի» նախորդ վարչությունում ընդգրկված էր կուսակցության 21 անդամ։ Եվ նախորդ և նոր վարչության կազմում են Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը և Արփի Դավոյանը։ Նոր վարչությունում չեն ընդգրկվել նախորդ վարչության անդամներ Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Լիլիթ Մակունցը, Նարեկ Բաբայանը, Մխիթար Հայրապետյանը, Արման Բոշյանը, Վահագն Հովակիմյանը, Արմեն Փամբուխչյանը և Էդուարդ Աղաջանյանը։

Մեկնաբանել