Իսրայելի նախագահը դեմ է Իրանին միակողմանի հարվածելուն

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դեմ է Իրանին միակողմանի հարված հասցնելուն, և վստահում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը թույլ չտալու խոստմանը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական զանգվածային լրատվամիջոցները:

«Կարծում եմ, որ Օբաման այդ խոստումը տվել է ոչ միայն մեզ հանգստացնելու նպատակով. համոզված եմ, որ դա ԱՄՆ շահերից է. Ակնհայտ է, որ մենք այժմ միայնակ չենք կարող հարվածել Իրանին, սակայն կարող ենք դանդաղեցնել միջուկային ծրագրի զարգացումը: Այդ հարցը մենք պետք է լուծենք ԱՄՆ-ի հետ համատեղ», -ասել է Պերեսը՝ հավելելով, որ Իսրայելը Իրանի դեմ մինչ նոյեմբերի սկիզբ որևէ ագրեսիվ գործողություն չի ձեռնարկի:

Իսրայելի Սահամանադրության համաձայն նախագահի լիազորությունները ձևական բնույթ են կրում, սակայն Պերեսը բավական բարձր վարկանիշ ունի:

Մեկնաբանել