Լոնդոնի Արսենալը ցանկանում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Ինչպես հաղորդում է Dinamo.kiev.ua-ն, հղում կատարելով ProTransfer.ru-ին, Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի«Արսենալը»։ Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրջորեն է տրամադրված կիսապաշտպանի ձեռք բերման հարցում, որի տրանսֆերային արժեքը կարող է հասնել 20 մլն եվրոյի։

Տեղեկացնենք նաև, որ երեկ Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայից հետաքրքվում են իր ֆուտբոլիստներից մեկով, սակայն անուն չի նշել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը գլխավորում ռմբարկուների ցուցակը՝ 5 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ։

Մեկնաբանել